Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմական ու քաղաքական քայլերով ցույց կտանք, որ սահմանների փոփոխություն չենք հանդուրժում․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Ռազմական ու քաղաքական քայլերով ցույց կտանք, որ սահմանների փոփոխություն չենք հանդուրժում․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Տարածաշրջան
16:26, 06 февраль 2024
Իրանի դիրքորոշումը հստակ է ճանապարհների ապաշրջափակման հարցում․ դրանք պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության ներքո։ Այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին`ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե Իրանն ինչպիսի արձագանք կտա Սյունիքի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի հնարավոր ագրեսիային:
 
Դեսպանի խոսքով` այս տարածաշրջանում միջանցքը բոլորովին այլ, ոչ թե կոմունիկացիայի իմաստով է ընկալվում. «Իրանի դիրքորոշումը հստակ է ճանապարհների ապաշրջափակման հարցում․ դրանք պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության ներքո։ Տարածաշրջանը դեպի խաղաղություն կարող է խաղաղության լեզուն ուղղորդել։ Թե ինչ հավանականություններ կարող են լինել, կարծում եմ՝ դրանց վրա չենք կարող դիտարկումներ անել։ Մեր դիրքորոշումը խիստ հստակ է. մենք դեմ ենք սահմանների ու աշխարհաքաղաքական փոփոխություններին և ռազմական ու քաղաքական ճանապարհներով, մեր վարքագծով ու քայլերով կարձագանքենք, որ նման փոփոխություններ չենք հանդուրժում։ Ինչ մնում է, թե ինչպես կվարվենք Հայաստանի տարածքում, դա արդեն կախված կլինի Հայաստանի կառավարության դիրքորոշումից»։