Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում Հայաստանի պահանջով ձերբակալված և 2 հադրութցու գլխատման համար մեղադրվող ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին վերադարձել է Բաքու

Մոսկվայում Հայաստանի պահանջով ձերբակալված և 2 հադրութցու գլխատման համար մեղադրվող ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին վերադարձել է Բաքու
Տարածաշրջան
11:23, 22 февраль 2024
Ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին Մոսկվայից վերադարձել է Բաքու։ Այս մասին գրում է Report-ը։

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ընտանիքի անդամները, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել էր ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին: Այս մասին գրել էր eadaily.com կայքը՝ նշելով, որ վերջինս ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ, քանի որ նա Հայաստանի կողմից հետախուզման մեջ է:
 
Ձերբակալման մասին հայտնել էր հենց ինքը Զեյնալլին՝ «Ինստագրամ»-ի էջում հրապարակելով տեսանյութ։