Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքական լիրան կրկին հասել է պատմական նվազագույնի ԱՄՆ դոլարի նկատմամբ

Թուրքական լիրան կրկին հասել է պատմական նվազագույնի ԱՄՆ դոլարի նկատմամբ
Տարածաշրջան
15:24, 11 март 2024
Թուրքական լիրան կրկին հասել է պատմական նվազագույնի ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Թուրքական արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը Ֆորեքս միջազգային շուկայում մարտի 11-ի առուվաճառքի սկզբում բարձրացել է 0,6%-ով և հասել 32,0254 լիրայի մեկ դոլարի դիմաց։

Երկրում սպասվածից բարձր ինֆլյացիան՝ զուգորդված արտարժույթի պահուստների սպառման առնչությամբ մտահոգությունների հետ, ճնշում է գործադրում արժույթի վրա, գրում է Bloomberg-ը։ Այս ամիս ՏԻՄ ընտրություններին ընդառաջ արտարժույթի շուկայում ցուցանիշը կմնա բարձր։

 2024 թվականին լիրան արդեն թուլացել է ավելի քան 8 տոկոսով՝ 2023 թվականի գրեթե 37 տոկոսով անկումից հետո։ Վերջին ամիսներին Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների ութ բարձրացումները չեն կարողացել թուլացնել ճնշումը արժույթի վրա: Փետրվարին Թուրքիայում տարեկան ինֆլյացիան հասել է վերջին 15 ամսվա առավելագույնին։