Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի վարչապետը ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ ունի. ով կփոխարինի Զուրաբ Աբաշիձեին

Վրաստանի վարչապետը ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ ունի. ով կփոխարինի Զուրաբ Աբաշիձեին
Տարածաշրջան
16:44, 11 март 2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Գեորգի Կաջայային նշանակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Իր որոշման մասին Կոբախիձեն հայտարարել է ճեպազրույցում։

«Պարոն Գեորգի Կաջայան նշանակվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի խորհրդական»,- ասել է Վրաստանի վարչապետը։ Նա նաև հայտնել է, որ Զուրաբ Աբաշիձեն, որը եղել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի  հատուկ ներկայացուցիչ, դարձել է կառավարության ղեկավարի խորհրդականը։

Զուրաբ Աբաշիձեն հայտնել է, որ ինքն է որոշել հրաժարական տալ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնից՝ այդ առաջարկով դիմելով նախարարների կաբինետի նախկին ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիին։

Դիվանագետը հավելել է, որ լավ է ճանաչում Կաջայային, նա աշխատանքի փորձ ունի և ԱԳՆ-ում, և Անվտանգության խորհրդում։