Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանն ու Հայաստանը այսօր ավելի մոտ են խաղաղությանը, քան երբևէ». Սահիբա Գաֆարովա

«Ադրբեջանն ու Հայաստանը այսօր ավելի մոտ են խաղաղությանը, քան երբևէ». Սահիբա Գաֆարովա
Տարածաշրջան
18:21, 25 март 2024
Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ և Միջխորհրդարանական միությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սահիբա Գաֆարովան մարտի 23-ին Ժնևում կայացած Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում ելույթ է ունեցել «Խորհրդարանական դիվանագիտություն. հանուն խաղաղության և փոխըմբռնման» թեմայով։ Նա բարձր է գնահատել Միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարության, մասնավորապես, գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի դերը Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների առաջին հանդիպման համար հարթակ տրամադրելու գործում։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահն ասել է. «Այսօր երկու երկրներն էլ ավելի մոտ են խաղաղությանը, քան երբևէ։ Երկու երկրների խորհրդարանների նման հանդիպումները օգտակար մեխանիզմ կդառնան կառուցողական քննարկումների համար»։

Սահիբա Գաֆարովան, մասնավորապես, նշել է, որ ի տարբերություն որոշ այլ միջխորհրդարանական կազմակերպությունների, որոնք խուսափում են իրենց հայտարարած նպատակներից, Միջխորհրդարանական վեհաժողովը հավատարիմ է երկխոսության դիրքորոշմանը և կարևոր դեր է խաղում կողմերի միջև կամուրջներ ստեղծելու գործում։