Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որոշումը կրկին ժողովուրդը կկայացնի». Ընդդիմությունը՝ Թուրքիայում արտահերթ համընդհանուր ընտրությունների մասին

«Որոշումը կրկին ժողովուրդը կկայացնի». Ընդդիմությունը՝ Թուրքիայում արտահերթ համընդհանուր ընտրությունների մասին
Տարածաշրջան
13:39, 02 апрель 2024
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է, որ մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո չի ձգտի Թուրքիայում արտահերթ համընդհանուր ընտրությունների անցկացման։ «Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը, եթե դա լինի, նորից ժողովուրդը կկայացնի։ Ես արտահերթ ընտրությունների կոչ չեմ անում»,- ասել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցությանը մարտի 31-ի ընտրություններում «հաջողվեց քվեատուփի մոտ դաշինք ստեղծել ընտրողների հետ»։ Հիշեցնենք, որ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, կրելով իր առաջին պարտությունը իշխանության օրոք (2002 թվականից ի վեր), հավաքել է ձայների 35,48%-ը, իսկ ընդդիմադիր  Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ 37,76%-ը: