Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չկա՛ Ռուսաստան. Եվրոպան Վրաստանի ընտրությունն է». Ինչպես են վրացի ֆուտբոլիստներն արձագանքել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին

«Չկա՛ Ռուսաստան. Եվրոպան Վրաստանի ընտրությունն է». Ինչպես են վրացի ֆուտբոլիստներն արձագանքել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին
Տարածաշրջան
12:36, 17 апрель 2024
Վրաստանի ֆուտբոլի հավաքականի որոշ անդամներ արձագանքել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ տեղի ունեցող լայնածավալ բողոքի ակցիաներին։ Օրինակ՝ Բուդու Զիվզիվաձեն սոցիալական ցանցերում գրել է. «Չկա՛ Ռուսաստան, Վրաստանի ուղին դեպի Եվրոպա է:

P.S. Թող ոչ ոք ինձ շնորհակալություն չհայտնի, քանի որ ես ասում եմ այն, ինչ պետք է ասի յուրաքանչյուր վրացի»։

Սոցցանցերում նույնանման հաղորդագրություն է հրապարակել ֆուտբոլիստ Գեորգի Կվիլիտայան։ «Եվրոպան Վրաստանի ընտրությունն է, և ոչինչ չի կարող փոխել դա»,- գրել է նա։ Ֆուտբոլիստ Գեորգի Չակվետաձեն Instagram-ում լուսանկար է հրապարակել Վրաստանի և Եվրամիության դրոշներով և այն մակագրել՝ «Վրաստանը՝ Եվրոպայում»։ Նույն կերպ է վարվել ազգային հավաքականի մեկ այլ խաղացող՝ Ջաբա Կանկավան։ Գրառման մեջ նա նաև անպատշաճ արտահայտություններ է արել Ռուսաստանի հասցեին: