Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է Ռոստովի մարզում. նա կասկածվում է սպանության մեջ

Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է Ռոստովի մարզում. նա կասկածվում է սպանության մեջ
Տարածաշրջան
16:29, 19 апрель 2024
Ադրբեջանի քաղաքացի Շահին Աբբասովը, որը կասկածվում է ավտոկայանատեղիում կոնֆլիկտի պատճառով սպանության մեջ, ձերբակալվել է, հաղորդում է Մոսկվայի դատախազությունը։ Սոցիալական ցանցերում հայտնվել է նրա լուսանկարը ձերբակալությունից հետո։ Նա և նրա ևս երկու հանցակիցներ ձերբակալվել են Ռոստովի մարզում։ Առաջիկայում Շահին Աբբասովի նկատմամբ կընտրվի խափանման միջոց։

Հիշեցնենք. ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի 21-ամյա քաղաքացի Շահին Աբբասովի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար: