Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քննարկումների մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քննարկումների մասին
Տարածաշրջան
12:37, 14 октябрь 2022
ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ: «Նախարարներն առարկայական քննարկում են անցկացրել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ, որոնք իրականացնում է եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ»,- նշված է հայտաարության մեջ: Աղբյուր համաձայն՝ քննարկվել են նաև Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչների և երեք երկրների փորձագետների երկխոսության վերաբերյալ հարցեր։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Աղբյուր՝ 1lurer.am