Կարո Փայլանը Լաչինի միջանցքի թեմայով գրավոր հարցում է ուղղել Չավուշօղլուին
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ է մտցրել Լաչինի միջանցքի արգելափակման հարցը։ Հայ պատգամավորը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին հասցեագրված գրավոր հարցապնդում է ներկայացրել Մեջլիս:
Դրանում նշվել է, որ Լաչինի միջանցքն ավելի քան մեկ ամիս փակ է պահվում իրենց որպես «բնապահպան ակտիվիստ» ներկայացնող ադրբեջանցիների մի խմբի և ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից։ Շեշտվել է, որ Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ամեն օր մեծանում է հիմնական օգտագործման պարագաների, ինչպիսիք են սնունդն ու դեղորայքը, ձեռքբերման ճգնաժամը։ Ըդգծվել է, որ բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով 120 հազար Լեռնային Ղարաբաղի հայ ծանր ձմեռային պայմաններում հումանիտար ճգնաժամի առջև է։
Այս համատեքստում Փայլանը Չավուշօղլուին է հղել հետևյալ հարցերը․
2․ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի բացման համար ինչպիսի՞ դիվանագիտական նախաձեռնություններով եք հանդես եկել։
3․ Գիտակցու՞մ եք, որ Լաչինի միջանցքի շրջափակումը փակում է տարածաշրջանում խաղաղության համար առկա հնարավորության պատուհանը։
4․ Թուրքիան, որը պարծենում է նրանով, որ ներգրավվում է աշխարհի շատ հումանիտար խնդիրներին, ինչու՞ մատը չի շարժում Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայի համար։