Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շահին Մուստաֆաևը դրական է արձագանքել Մհեր Գրիգորյանի՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու առաջարկին

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը դրական է արձագանքել Մհեր Գրիգորյանի՝  սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու առաջարկին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հանդիպման վայրի, ժամի և ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չունենք, բայց ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք։ Քննարկելու ենք օրակարգային հարցեր, խոսքը վերաբերում է սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքային հանդիպմանը»,- ասաց Մհեր Գրիգորյանը։ Վերջինս չբացառեց, որ կլինի նաև ՌԴ փոխվարչապետի հետ եռակողմ հանդիպում, բայց ամսաթվի հետ կապված դեռ չկա պայմանավորվածություն։

«Մի շատ կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից, ինչը որ կարծում եմ՝ կարևոր է, որովհետև կոնկրետ է և շատ հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը։ Խոսակցությունը երկաթգծի մասին է։ Ես կարծում եմ՝ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն իրավազորության և ինքնիշխանության ներքո այն երկրների, որոնց տարածքով երկաթգիծն անցնելու է։ Դա էլ է շատ կարևոր և շատ ֆունդամենտալ համաձայնություն։ Մնացած հարցերի շուրջ դետալներ չեմ բացի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա»,- ասաց Մհեր Գրիգորյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում