Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք այստեղ չեք նստի, քանի դեռ մահանում են մեր երեխաները». Ինչպես են իսրայելցի պատանդների հարազատները ներխուժել Կնեսետ

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող Իսրայելի քաղաքացիների հարազատները ներխուժել են Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) ֆինանսական հանձնաժողովի նիստ և պահանջել պատանդներին ազատ արձակել, հայտնում է The Times of Israel-ը։
«Դուք այստեղ չեք նստի, քանի դեռ մահանում են մեր երեխաները»,- բղավում էին ցուցարարները:

Նրանք պատգամավորներին կոչ են արել փրկագին վճարել պատանդների համար։ Նրանք նաև առաջարկել են ցրել կառավարությունը։
Ֆինանսական կոմիտեի ղեկավար Մոշե Գաֆնին պատանդների հարազատներին ասել է, որ «հասկանում է» ցուցարարների ցավը, բայց իր կուսակցության հեռանալը իշխող կոալիցիայից, ինչին ձգտում  են որոշ ընտրողներ, «չի օգնի»։