Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ Պետդուման պատրաստվում է դիմել Ֆրանսիայի Ազգային ժողովին. Ի՞նչն է անհանգստացնում ռուս պատգամավորներին

ՌԴ Պետդուման պատրաստվում է դիմել Ֆրանսիայի Ազգային ժողովին. Ի՞նչն է անհանգստացնում ռուս պատգամավորներին
Ռուսաստան
11:03, 19 январь 2024
ՌԴ Պետդուման առաջիկա լիագումար նիստում մտադիր է դիմել Ֆրանսիայի խորհրդարանին՝ կապված այս երկրի քաղաքացիներին որպես վարձկաններ Ուկրաինա ուղարկելու հետ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է խորհրդարանի պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Ֆրանսիայում վարձկանությունը արգելված է օրենքով։ Հաշվի առնելով դա՝ թեման արժանի է, որ Պետդումայի պատգամավորները դիմեն Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին։ Մեզ համար կարևոր է իմանալ՝ արդյոք նրանք տեղյա՞կ են, որ ինչ-որ մեկը, խախտելով օրենքը, զինյալներ է ուղարկում Ուկրաինա կռվելու. «Պետդումայի առաջիկա լիագումար նիստում մենք անպայման կքննարկենք Ֆրանսիայի խորհրդարանին դիմումը վերոնշյալ հարցերով»,- նշել է նա։ 

Վոլոդինը հստակեցրել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև փոխհարաբերությունների պատմության մեջ կան տարբեր փուլեր։ «Կար ժամանակ, երբ մեր պապերն ու նախապապերը միասին պայքարում էին ֆաշիզմի դեմ: Բայց այսօր, ինչպես պարզվում է, ֆրանսիացի վարձկանները զոհվում են Ուկրաինայում նացիստական ռեժիմի համար: Արդյոք Ֆրանսիայի քաղաքացիներն ու նրանց շահերը ներկայացնող պատգամավորները գիտե՞ն այդ մասին»,- հավելել է Պետդումայի նախագահը:
 
Պետդումայի հաջորդ լիագումար նիստը նախատեսված է հունվարի 23-ին։