Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի հետ չհարձակման մասին պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի հետ չհարձակման մասին պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկին
Ռուսաստան
15:55, 31 январь 2024
Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և կայուն երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն գրավականը համարում է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի համալիրիիրագործման շուտափույթ վերսկսումը, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երևանի առաջարկը չհարձակման պայմանագիրստորագրելու մասին։
«Սա այլընտրանք չունեցողճանապարհային քարտեզ է Բաքվի և Երևանի հաշտեցման համար, և այն իրենից ներկայացնում է այդ թվում նաևխաղաղության պայմանագրի մշակում»,- ասել է Զախարովան:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց բանակի 32-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտնել է, որ առաջարկել է Ադրբեջանին չհարձակման մասինպայմանագիր կնքել, եթե խաղաղության համաձայնագրի ստորագրումն ինչ-ինչ պատճառներով փակուղի մտնի։