Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միշուստինը այցելում է Ադրբեջան. Ինչ հարցեր են քննարկվելու

Միշուստինը այցելում է Ադրբեջան. Ինչ հարցեր են քննարկվելու
Ռուսաստան
11:01, 05 март 2024
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Միշուստինը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել համալիր հարցեր՝ կապված ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման հետ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկ, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։ 

Ակնկալվում է, որ հանդիպումների և բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։