Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԵՄ դեսպաններին պետք է վտարել Ռուսաստանից»՝ Լավրովի հետ հանդիպումից հրաժարվելու համար. Մեդվեդև

«ԵՄ դեսպաններին պետք է վտարել Ռուսաստանից»՝ Լավրովի հետ հանդիպումից հրաժարվելու համար. Մեդվեդև
Ռուսաստան
11:14, 05 март 2024
ԵՄ դեսպանները հրաժարվել են հանդիպել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, ինչը դժգոհություն է առաջացրել ռուսական դիվանագիտական շրջանակներում։ Լավրովի խոսքով՝ նախատեսվում էր քննարկել Ռուսաստանում առաջիկա նախագահական ընտրություններին միջամտության անթույլատրելիության հարցը։ 

Եվրամիության այն դեսպանները, որոնք հրաժարվել են հանդիպել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՌԴ նախագահի ընտրություններից առաջ, պետք է վտարել երկրից, իսկ նրանց երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը իջեցնել։ Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Այդ դեսպաններին պետք է վտարել Ռուսաստանից, իսկ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը հարկ է իջեցնել»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Նա նաև ընդգծել է, որ Եվրամիության դեսպանների՝ Լավրովի հետ հանդիպելուց հրաժարվելը լիովին հակասում է դիվանագիտական առաքելությունների գոյության հայեցակարգին։
 
Երեկ՝ մարտի 4-ին Լավրովը հայտնել էր, որ «մեկուկես շաբաթ առաջ» ԵՄ դեսպաններին հրավիրել է հանդիպման նախքան ընտրությունները, սակայն նրանք նշանակված հանդիպումից երկու օր առաջ հրաժարվել են։