Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ տարբեր քաղաքներում քվեատուփերում կանաչ ներկանյութ են լցնում. Հարուցվել են քրգործեր

ՌԴ տարբեր քաղաքներում քվեատուփերում կանաչ ներկանյութ են լցնում. Հարուցվել են քրգործեր
Ռուսաստան
17:07, 15 март 2024
Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում տեղի բնակիչները փչացնում են ՌԴ նախագահական ընտրությունների քվեաթերթիկները՝ քվեատուփերի մեջ լցնելով տարբեր ներկանյութեր։

Ինչպես հայտնում է Baza-ն, Մոսկվայում երիտասարդ կինը կանաչ ներկ է լցրել քվեատուփի մեջ Ալտուֆևսկոյե մայրուղու ընտրատեղամասում։ Միաժամանակ պնդում են, որ կինը բղավել է ուկրաինամետ կարգախոսներ և հեռախոսով խոսել ինչ-որ մեկի հետ։ Baza-ն ենթադրում է, որ աղջիկը գործել է ինչ-որ մեկի հրահանգով:

Մոսկվայի Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել «քվեատուփի մեջ ներկ լցրած կնոջ նկատմամբ»՝ ընտրական հանձնաժողովների աշխատանքը խոչընդոտելու հոդվածով (Քրեական օրենսգիրք, 141)։