Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ քաղաքացին ահաբեկչություն է նախապատրաստել. կասկածյալը զոհվել է. ԱԴԾ

ՌԴ քաղաքացին ահաբեկչություն է նախապատրաստել. կասկածյալը զոհվել է. ԱԴԾ
Ռուսաստան
16:08, 26 март 2024
ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Ռուսաստանի կամավորական կորպուսի (ՌԿԿ) աջակիցը ահաբեկչություն է նախապատրաստել Սամարայի մարզում մարդասիրական օգնության ընդունման կետում։

Հատուկ ծառայությունների վարկածով՝ ահաբեկչությունը նախապատրաստել է 1994 թվականին ծնված ՌԴ քաղաքացին։ ԱԴԾ-ն հայտարարել է, որ, գործելով «կուրատորի» ցուցումով, տղամարդը հանել է ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը նա պատրաստել էր նախապես սարքավորման թաքստոցում, «որպեսզի այն պայթեցնի կամավորական կազմակերպություններից մեկի մարդասիրական օգնության ընդունման կետի շենքում»։ 

«Չարագործին ձերբակալելիս նրանից առգրավված նռնակի ինքնապայթում է տեղի ունեցել, ինչի հետևանքով նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։ Անվտանգության աշխատակիցներն ու քաղաքացիական անձինք չեն տուժել»,- հայտնել են ԱԴԾ-ից: