Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կայենը սպանեց Աբելին. Ուկրաինան այլևս եղբայր չունի, Ռուսաստանը Կայենն է». Լեոնիդ Կուչմա

«Կայենը սպանեց Աբելին. Ուկրաինան այլևս եղբայր չունի, Ռուսաստանը Կայենն է». Լեոնիդ Կուչմա
Ռուսաստան
17:01, 08 апрель 2024
Ռուսաստանն ու Ուկրաինան եղել են մտերիմ ժողովուրդներ, բայց հիմա թշնամիներ են դարձել, և դա տեղի ունեցավ Մոսկվայի մեղքով, Kyodo-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ (1994-2005 թթ.) Լեոնիդ Կուչման։ Լրագրողը ուկրաինացի քաղաքական գործչի հետ զրույցում նշել է, որ ռուսներն ու ուկրաինացիները համարվում են եղբայրական ժողովուրդներ։ Կուչման արձագանքել է, որ լինելով քրիստոնյա՝ նա գիտի «որ եղբայրների միջև լինում է թշնամություն և նույնիսկ ատելություն», և օրինակ է բերել Հին Կտակարանի պատմությունը Կայենի և Աբելի մասին։ «Կայենը սպանեց Աբելին. ...Ուկրաինան այլևս եղբայր չունի: Ռուսաստանը Կայենն է»,- ասել է Կուչման՝ հավելելով, որ «երբ թշնամի է դառնում եղբայրդ, դա ավելի վատ է, քան դավաճանությունը»։

Կուչման երկու երկրների միջև փլուզված հարաբերությունների պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։ Նրա խոսքով՝ Կիևը միշտ ցանկացել է Մոսկվայի հետ իրավահավասար և բարեկամական հարաբերություններ, «թեև հիմա դա անհեթեթ է հնչում», իսկ Ռուսաստանը «բոլորին բաժանում է թշնամիների և վասալների»։

Կուչմայի կարծիքով՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող էր կանխվել, եթե Ռուսաստանը Ուկրաինայի մեջ տեսներ «ոչ թե որպես հեշտ ավար, այլ որպես լուրջ ուժ՝ ընդունակ դիմադրության»։

Կուչման հայտարարել է, որ եթե ինքը լիներ նախագահ 2014 թվականին, ապա թույլ չէր տա Ղրիմի օկուպացումը, և ամեն ինչ կաներ, որպեսզի երկիրը դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Վիկտոր Յանուկովիչին, որը ղեկավարում էր Ուկրաինան մինչև 2014 թվականի փետրվարը, իսկ Կուչմայի օրոք վարչապետ էր, նա անվանել է «Ռուսաստանի գործիք»։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի ներկայիս առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին, ապա նա, Կուչմայի կարծիքով, պետք է «պարզապես ավելի վստահորեն անի այն, ինչ անում է»։ «Նա այսօր ունի այնպիսի փորձ, որը չունի իր գործընկեր նախագահներից գրեթե ոչ մեկը: Եվ նա դա ճիշտ է օգտագործում»,- ասել է Կուչման։