Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տաջիկստանն իր դժգոհությունն է հայտնել ՌԴ-ին. «Ռուս իրավապահները պետք է հետևեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»

Տաջիկստանն իր դժգոհությունն է հայտնել ՌԴ-ին. «Ռուս իրավապահները պետք է հետևեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»
Ռուսաստան
18:46, 12 апрель 2024
Տաջիկստանը Ռուսաստանի ուժայիններին կոչ է արել չխոշտանգել «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության համար ձերբակալվածներին։ 

««Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը հետաքննելիս Ռուսաստանի իրավապահ մարմինները պետք է հետևեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»,- հայտարարել է Տաջիկստանի ԱԳՆ ղեկավար Սիրոջիդին Մուխրիդինը:

Նա ասել է, որ անընդունելի է ահաբեկչության ենթադրյալ հեղինակներին ձերբակալելու կադրերի բաց տեղեկատվական տարածքում ցուցադրումը նրանց նկատմամբ խոշտանգումների կիրառմամբ՝ մարմինների խեղման ձևով. «Այս կերպ ձեռք բերված խոստովանությունների գինը բոլորին քաջ հայտնի է»։

Մուխրիդինը նշել է նաև, որ չմտածված տեղեկատվական արշավի հետևանքով բացասական ընկալում է ձևավորվում Տաջիկստանի քաղաքացիների և տաջիկների նկատմամբ, ինչն անընդունելի է։