Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք կիսում ենք ռուս ժողովրդի ցավը. Էրդողան

Մենք կիսում ենք ռուս ժողովրդի ցավը. Էրդողան
Աշխարհ
19:56, 23 март 2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին՝ կապված մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ, հայտնում է Anadolu-ն։

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի կառավարությանը Մոսկվայի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և խստորեն դատապարտում ենք այդ հարձակումը», - Անկարայում կայացած հանրահավաքում ելույթ ունենալիս ասել է նախագահ Էրդողանը։ 

Էրդողանի խոսքով՝ «ահաբեկչությունն անընդունելի է՝ անկախ նրանից, թե ումից է այն կամ ով է հանցագործը»։ «Որպես երկիր, որը շատ լավ գիտի ահաբեկչության արյունոտ և նենգ դեմքը, մենք կիսում ենք ռուս ժողովրդի ցավը»,- ասել է նա։