Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դա ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է». Տասմագամբետովը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելու կամ չմասնակցելու մասին

«Դա ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է». Տասմագամբետովը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելու կամ չմասնակցելու մասին
Ռուսաստան
15:30, 22 апрель 2024
 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականի ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է: Բացի դրանից, մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել, հուսով ենք՝ դեպի լավը»,- նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: