Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել կտրուկ եզրակացություններ չանել

Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել կտրուկ եզրակացություններ չանել
Քաղաքականություն
12:04, 27 ноябрь 2023
Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ մեկնաբանելով Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բարձրագույն ղեկավարության բացակայությունը։

Պաշտոնյայի խոսքով՝ անիմաստ է կտրուկ եզրակացություններ անել Մինսկի նստաշրջանում Երևանի բացակայության պատճառով։

«Իմ կարծիքով՝ այս իրավիճակից (Հայաստանի պատվիրակության բացակայությունը) անիմաստ է որևէ կտրուկ եզրակացություն անել։

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Դրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը։ 

«Որքան հայտնի է (ՀԱՊԿ) քարտուղարությանը, Հայաստանի պատվիրակության բացակայության պատճառները կրել են տեխնիկական բնույթ,- շարունակել է գլխավոր քարտուղարը:- Ցանկացած դեպքում դա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ազդել չի կարող որևէ այլ պետություն կամ կազմակերպություն: ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամ»։

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան հույս ունի, որ հայ ընկերները որոշ ժամանակ անց կվերականգնեն իրենց մոտեցումը՝ հօգուտ կազմակերպության ընդլայնված մասնակցության։