Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը մեկնաբանել է դրոնի օգնությամբ Պուտինի դեմ մահափորձի մասին լուրերը

Կրեմլը մեկնաբանել է դրոնի օգնությամբ Պուտինի դեմ մահափորձի մասին լուրերը
Ռուսաստան
14:20, 27 апрель 2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Կրեմլը ծանոթ չէ գերմանական ԶԼՄ-ների հրապարակումներին առ այն, որ մերձմոսկովյան Նոգինսկի մերձակայքում ընկած անօդաչուն, իբր, նախատեսվում էր օգտագործել Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, մենք ծանոթ չենք այդ հրապարակումներին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նրա խոսքով՝ ներկայումս շատ այդպիսի տարբեր «դեղին հերյուրանքներ» են հայտնվում։ «Դա պատճառ չէ այդ ամենին ծանոթանալու համար»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Ապրիլի 24-ին հաղորդվել էր, որ Նոգինսկի մերձակայքում Բոգորոդսկ քաղաքային շրջանում հայտնաբերվել է ուկրաինական UJ-22 Airborn անօդաչու՝ լցված 17 կգ պայթուցիկով, որի բաքում վառելիքը վերջացել էր։ Ավելի ուշ այդ վայրից 2 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է ևս մեկ դրոն։

Ապրիլի 25-ին ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ երեք ընկած անօդաչուներ են հայտնաբերվել Մերձմոսկվայի տարբեր շրջաններում։