Քաղաքացիակենտրոն
լրատվություն

5-20 միլիոն դրամ. Արցախում խոշոր դրամաշնորհային ծրագրեր են մեկնարկում

5-20 միլիոն դրամ. Արցախում խոշոր դրամաշնորհային ծրագրեր են մեկնարկում
---
16:01, 10 июль 2021
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն առաջին անգամ մեկնարկել է հետևյալ դրամաշնորհային ծրագրերը՝

 
«Գյուղատնտեսության զարգացման խթանում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով».
 
«Մշակող արդյունաբերության զարգացում».
 
«Գյուղական տուրիզմի զարգացում»:

 
Դրամաշնորհային ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի օգոստոսի 10-ը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն (հասցե՝ Թումանյան 115, I հարկ, աշխատասենյակ N 100) ներկայացնել հայտ և բիզնես պլան կամ բիզնես նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորում՝ թղթային և թվային ձևաչափերով (Flash կրիչի կամ [email protected] էլ. հասցեի միջոցով):
 
Դրամաշնորհը կտրամադրվի ներկայացված ծրագրերի վերլուծման ու գնահատման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությունը ստացած հայտատուներին:
 
Ծրագրերի գնահատման հիմնական չափանիշներն են.
 
1) տնտեսական արդյունավետություն (շահութաբերություն),
2) իրացման ծավալը,
3) բյուջեների բոլոր մակարդակներին հարկային մուտքերի ծավալը,
4) ներդրումային ժամկետը,
5) նոր ստեղծվող աշխատատեղերի քանակը,
6) մարքեթինգային քաղաքականությունը և արտադրանքի արտաքին տեսքը,
7) դրամաշնորհի գումարի հարաբերակցությունը բիզնես նախագծի ընդհանուր արժեքին (ներառյալ գույքային ներդրումը),
 
բիզնես նախագծում նորարարական բաղադրիչի առկայությունը,
9) բիզնես նախագծի իրականացման ռիսկի մակարդակը,
10) նախագծի բնապահպանական անվտանգությունը,
11) տեղական գյուղմթերքի և այլ հումքի օգտագործումը,
12) տարածքային տեղակայումը, ապակենտրոնացումը,
13) ծրագրի իրատեսական լինելը:
 
Մրցույթի անցումային նվազագույն շեմը գումարային 70 բալն է:
 
Դրամաշնորհային ծրագրերի իրագործման համար նախատեսվում է հատկացնել 5-ից 20 միլիոն դրամ, ընդ որում, տրամադրվող գումարի 20-ից 25 տոկոսի չափով ներդրում պետք է ունենան շահառուները: