Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թմրանյութ` արտերկրից. իրավապահները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Հոկտեմբերի 28-ին իրավապահ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտվեց:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական  հետախույզների հետ, ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` Արտաշատ քաղաքի «Հայփոստի» բաժանմունքի մոտից բերման ենթարկեցին  Աթարբեկյան փողոցի 63-ամյա մի բնակչուհու:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մաքսանենգ ճանապարհով արտերկրից ուղարկված փոստային ծրար, որի մեջ պոլիէթիլենային փաթեթով դեղնականաչավուն, սուր հոտով, կիսամանրացված մարիխուանայի նմանվող զանգված կար՝ 19 գրամից ավելի քաշով: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: