Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելառուսի արգելքը «Երևանի կոնյակի գործարանի» և ԵԿԳ-ի կողմից արտադրվող «Արարատ» կոնյակների հետ որևէ կապ չունի

Բելառուսի արգելքը «Երևանի կոնյակի գործարանի» և ԵԿԳ-ի կողմից արտադրվող «Արարատ» կոնյակների հետ որևէ կապ չունի
Տնտեսություն
13:39, 26 март 2024
Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպանումն ու տարանցումը։ Ընդգծվում է, որ «Այրում» նռան գինու բաղադրության մեջ հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ՝ ազորուբին։ Արտադրանքի ներմուծման և իրացման արգելքի պատճառը դարձել է սխալ մակնշումը, սննդային արտադրանքի տվյալների կեղծումը։

Այս լուրը շատերի մոտ թյուրըմբռնման տեղիք է տվել, և շատերը կարծել են, որ դա վերաբերում է «Երևանի կոնյակի գործարանին»։ Այս առնչությամբ Civic.am-ը մեկնաբանություն խնդրեց «Երևանի կոնյակի գործարանի» հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանից։

Վերջինս նշեց, որ երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապարակված արդեն հայտնի որոշումը առ այն, որ Բելառուսն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, գործ ունի Արարատ քաղաքում գործող կոնյակի գործարանի հետ, ինչը և նշված է որոշման մեջ։

«Հետևաբար այս ամենը «Երևանի կոնյակի գործարանի» և «Երևանի կոնյակի գործարանի» կողմից արտադրվող «Արարատ» կոնյակների հետ որևէ կապ չունի։ Փաստաթղթում նշված «Արարատի կոնյակի գործարանը» «Երևանի կոնյակի գործարանի» հետ որևէ կապ չունի»,- ասաց Զարուհի Սարիբեկյանը։

Լիլիթ Թադևոսյան