Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության կողմից քննադատված Հ46 ճանապարհը իրավիճակը փոքրիշատե բարելավում է. Սուրեն Պապիկյան

Ընդդիմության կողմից քննադատված Հ46 ճանապարհը իրավիճակը փոքրիշատե բարելավում է. Սուրեն Պապիկյան
Տնտեսություն
19:34, 15 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարցրեց. «Ադրբեջանցիները դեռ որքա՞ն պետք է մնան այդ տարածքում: Արդյոք ձեզ չի՞ հետաքրքրում ՀՀ տնտեսական անվտանգությունը: Այսօր մամուլում տարածվել է լուր, որ ադրբեջանցիները կալանավորել են Իրանի երկու բեռնատարների վարորդների»:  

Ի պատասխան փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշեց՝ որ խնդիրը բարդ է, դա փաստ է. «Բայց, բարեբախտաբար, մենք ունենք Հ46 ճանապարհը, որի կառուցման համար ընդդիմությունը մեզ շատ քննադատեց, ինչը իրավիճակը փոքրիշատե բարելավում է»:

Նրա խոսքով՝ ՀՀ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է Իրանի գործընկերների հետ. «Եվ մենք փորձում ենք համատեղ ջանքերով իրավիճակը կայունացնել և պահել վերահսկողության դաշտում»:

Ինչ վերաբերում է Իրանի քաղաքացիների ձերբակալմանը, Սուրեն Պապիկյանն ասաց, որ իրենք չունեն պատգամավորի վստահությունը. «Պաշտոնական խողովակներով կճշտենք և ձեզ գրավոր կպատասխանենք»: