Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում գազի սպառման դիմաց փոխհատուցումը կշարունակվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը

Արցախում գազի սպառման դիմաց փոխհատուցումը կշարունակվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը
Տնտեսություն
16:46, 25 ноябрь 2021

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ այն բնակիչ բաժանորդների համար, ովքեր բնակվում են գազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում, էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կավարտվի 2021թ. դեկտեմբերի 1-ին, միևնույն ժամանակ բնական գազի սպառման գծով փոխհատուցումը կշարունակվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը, իսկ այն բնակիչ բաժանորդների համար, ովքեր բնակվում են չգազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կերկարաձգվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը: