Մետրոպոլիտենը վնասով է աշխատում. «Ժողովուրդ»
Տնտեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն աշխատում է վնասով: Ամեն դեպքում, դա են վկայում տվյալները, որոնք Երեւանի քաղաքապետարանը տրամադրել է՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան: 2016-2020թթ գրանցվել է ուղեւորահոսքի աճ, սակայն 2020թ.-ին COVID-19-ի հետ կապված սահմանափակումներով, մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ, ինչպես նաեւ պատերազմական դրությամբ պայմանավորված՝ գրանցվել է ուղեւորահոսքի կտրուկ նվազում. 2019 թվականին այն կազմել 19 մլն 993 հազար 203 ուղեւոր, 2020 թվականին՝ 10 մլն 747 հազար 551 ուղեւոր:
Սակայն քաղաքապետարանը չկարողացավ տեղեկություն տրամադրել վերանորոգման կամ հիմնանորոգման ծախսերի մասին, քանի որ դրանց վերաբերյալ փաստաթղթերը տրամադրվել են իրավապահ մարմիններին հարուցված քրեական գործի շրջանակներում, որը գտնվում է նախաքննության փուլում։
Օրինակ՝ նվազել է նաեւ մետրոպոլիտենի սրահներում եւ վագոններում տեղադրված գովազդներից ստացված հասույթը: Եթե մետրոպոլիտենը 2018 թվականին ստացել էր 93 մլն դրամ, 2019 թվականին՝ 115 մլն դրամ, ապա 2020 թվականին կտրուկ նվազում է եղել, եւ թիվը կազմել է 61 մլն դրամ։ Դրա հետ մեկտեղ 2020թ. աշխատավարձի բյուջեն կազմել է 2 միլիարդ դրամ, իսկ միջինացված աշխատավարձն էլ՝ 176 հազար դրամ:Շատ են նաեւ կոմունալ ծախսերը. 2020թ կատարված կոմունալ ծախսերն են՝ գազ՝ 12 մլն դրամ, էլեկտրաէներգիա՝ 509 մլն դրամ, կապի ծառայություններ՝ 9 մլն ՀՀ դրամ, ջուր՝ 41 մլն ՀՀ դրամ։ Այսինքն՝ այս թվերը եւս վկայում են, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն աշխատում է վնասով, վերանորոգում էլ վաղուց չի կատարվել, մինչդեռ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստանում էր մետրոյի նոր կայարան կառուցել։ Պարզվում է՝ նույնիսկ եղածը չենք կարողանում պահել։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։