Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխնախարարն այցելել է կարտոֆիլային նախուտեստների և պոպկորնի արտադրությամբ զբաղվող ընկերություն. վերամշակման ծավալը հասել է մոտ 8 տոննայի

Փոխնախարարն այցելել է կարտոֆիլային նախուտեստների և պոպկորնի արտադրությամբ զբաղվող ընկերություն. վերամշակման ծավալը հասել է մոտ 8 տոննայի
Տնտեսություն
14:55, 05 август 2022
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը այցելել է կարտոֆիլային նախուտեստների և պոպկորնի արտադրությամբ զբաղվող «Հոմ հոլդինգ» ՍՊԸ:

Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2021 թվականին։ Կարտոֆիլային նախուտեստների արտադրության սկզբնական շրջանում ամսական 1 տոննա վերամշակման ծավալը ներկայում հասել է մոտ 8 տոննայի։

Շրջայցի ընթացքում Արման Խոջոյանն ու ընկերության ղեկավարները զրուցել են ագրովերամշակման ոլորտում իրականացվող քաղաքականության, տեղական գյուղմթերքի արտադրողականության ու մրցունակության բարձրացման, արտահանման ու ներմուծման վերաբերյալ մի շարք հարցերի շուրջ։