Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիտվական կողմն իր փորձը կկիսի Հայաստանի հետ աղբի վերամշակման ոլորտում

Լիտվական կողմն իր փորձը կկիսի Հայաստանի հետ աղբի վերամշակման ոլորտում
Պաշտոնական
18:40, 04 октябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աղբի վերամշակման գործընթացին: Գործարանի տնօրինությունը վարչապետին է ներկայացրել վերամշակվող աղբից ստացվող հումքը:

Ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց ունեցած փորձով և տեխնիկականօժանդակություն  ցուցաբերել հայկական կողմին` նմանատիպ ծրագրեր իրականացնելու գործում:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղբի վերամշակման ոլորտում Լիտվայի գործընկերների հետ համագործակցությունը և նշել, որ այս ոլորտում Լիտվայի փորձն ու օրինակն օգտակար կարող է լինել ՀՀ կառավարության համար: