Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ երկրները 2022թ․ հունվար-սեպտեմբերին Ադրբեջանից գազի գնման համար շուրջ 10 միլիարդ եվրո են ծախսել

ԵՄ երկրները 2022թ․ հունվար-սեպտեմբերին Ադրբեջանից գազի գնման համար շուրջ 10 միլիարդ եվրո են ծախսել
Տնտեսություն
14:50, 16 январь 2023
ԵՄ անդամ երկրներն Ադրբեջանից Տրանսադրիատիկ գազատարով՝ TAP-ով  մատակարարվող գազի գնման համար 2022 թվականի երրորդ եռամսյակում վճարել են 4,7 մլրդ եվրո, գրում է Ինտերֆաքսի ադրբեջանական ծառայությունը։

Միաժամանակ, հաղորդվում է, որ 2022-ի առաջին եռամսյակում ԵՄ անդամները 2,1 մլրդ եվրո են վճարել ադրբեջանական գազի համար, իսկ երկրորդ եռամսյակում՝ 2,8 մլրդ։ Այսպիսով, ԵՄ երկրների ծախսերն Ադրբեջանի գազի գնման համար, երկրորդ եռամսյակի համեմատ, աճել են 67,9 տոկոսով, իսկ առաջինի հետ համեմատ՝ 2,2 անգամ։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ երկրներն Ադրբեջանից 9,6 մլրդ եվրոյի գազ են գնել։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ադրբեջանական գազի գինը Իտալիայի և Հունաստանի համար 2022 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին կազմել է 165,86 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար, Բուլղարիայի համար՝ 146,76 եվրո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտնել էր, որ 2022 թվականին Ադրբեջանն ավելացրել է գազի մատակարարումները մինչև 22,3 մլրդ խորանարդ մետր, Եվրոպա մատակարարումները կազմել են 11,4 մլրդ։

Թարգմանությունը՝ Factor.am-ի։