Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի մարտի 4-ին

Դատարանը Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի մարտի 4-ին
Իրավունք
20:30, 01 март 2024
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյան նստավայրում այսօր տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դռնբաց դատական նիստը: Սույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ եւս մի քանի անձ՝ Նորայր Սերյոժայի Ավանեսյանը, Աքսեն Գարիի Սաֆարյանը, Գարիկ Համլետի Հայրապետյանը։ 

Խաչատրյանի պաշտպանական թիմը, ինչպես նախապես հայտարարել էր, միջնորդեց վերացնել կամ փոխել վերջինիս խափանման միջոց կալանքը՝ կիրառելով այլընտրանքային փախանման միջոցներ՝ տնային կալանք՝ գուգակցված այլ միջոցների հետ՝ բացակայելու արգելք, գրավ։

Դատարանը հարցրեց Տիրան Խաչատրյանի կարծիքը գրավի չափի վերաբերյալ, ինչին ի պատասխան վերջինս ասաց․ «Ինչպես նշվեց փաստաբանների կողմից, եթե ողջամիտի սահմաններում լինի, բնականաբար կկարողանամ»։ Ողջամիտի սահմաններում ասվածը որքանն է՝ փորձեց ճշտել դատարանը, ամբաստանյալն էլ պատասխանեց՝ երկու միլիոն, 10-15 միլիոն վճարել ի վիճակի չեմ։ Պարզվեց, որ գրավի ողջամիտ չափը Խաչատրյանի համար մինչեւ 5 միլիոն դրամն է։ Դատարանը՝ ի դեմս դատավոր Դիանա Ղուկեյանի, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի մարտի 4-ին, ժամը 16-ին։