Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքապետարանի՝ կոռուպցիոն գործով երեկ ձերբակալված պաշտոնատար անձը կալանավորվել է

Քաղաքապետարանի՝ կոռուպցիոն գործով երեկ ձերբակալված պաշտոնատար անձը կալանավորվել է
Իրավունք
13:57, 15 март 2024
Երևանի քաղաքապետարանի՝ կոռուպցիոն գործով երեկ ձերբակալված պաշտոնատար անձը կալանավորվել է՝ երկու ամսով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Քնարիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։