Ահաբեկչության վարույթի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել շուրջ 40 հասցեներում
Իրավունք
Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի ղեկավար կազմի և համակիրների բնակարաններում։
Radar Armenia-ի հետ զրույցում քննչական կոմիտեից փոխանցել են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում կատարված ահաբեկչության քրեական վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում շուրջ 40 հասցեներում. «Իրականացվում են նաև այլ քննչական գործողություններ։ Հավելյալ ինֆորմացիա չի տրամադրվում»։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին, ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված ներխուժել էին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել էին և տեղափոխվել բուժհաստատություն։