Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խուզարկություններ են կատարվել Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում. Իշխան Սաղաթելյան

Խուզարկություններ են կատարվել Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում. Իշխան Սաղաթելյան
Քաղաքականություն
11:17, 24 май 2022
Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Այդ մասին նա նաև հիշեցրեց ԱԳՆ-ի շենքի մոտ՝ այն շրջափակելիս:

Պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ հայտնել է, որ վաղ առավոտվանից խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի և Գյումրիի շրջանային խորհուրդների կազմակերպիչների տներում: «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էլ հայտնել է, որ խուզարկություններ են եղել նաև իրենց կուսակցության որոշ անդամների տներում: