Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻԵԴ-ը բավարարել է «Հայկական Ժամանակ»-ի գանգատը ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի հրամանագրի

ՄԻԵԴ-ը բավարարել է «Հայկական Ժամանակ»-ի գանգատը ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի հրամանագրի
Իրավունք
15:27, 21 сентябрь 2021
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Անկախության օրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վճիռ, որով իմ կողմից դեռևս 2008 թվականին «Դարեսկիզբ» ՍՊԸ (Հայկական ժամանակ օրաթերթ) անունից ներկայացված գանգատն ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի հրամանագրի, բավարարվել է: ՄԻԵԴ-ը այս գործով գտել է, որ հրամանագրով խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը, դիմողի նկատմամբ խախտվել է նաև 6 հոդվածը՝ ներպետական դատարանները եղել են անհասանելի: Իրավական առումով սա նշանակում է, որ Մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը այլևս օրինական չէ, և սա կարող է հանգեցնել Ռ.Քոչարյանի նոր քրեական հետապնդումների:

Դիմումատուն վճռով կստանա 9000 եվրո որպես բարոյական վնասի հատուցում...