Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը հետաձգեց Արմեն Գևորգյանի՝ անձեռնմխելիության ճանաչման հարցի քննությունը

Դատարանը հետաձգեց Արմեն Գևորգյանի՝ անձեռնմխելիության ճանաչման հարցի քննությունը
Իրավունք
15:06, 05 октябрь 2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի գործի քննությունը։

Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նրա անձեռնմխելիության ճանաչման մասին միջնորդություն ներկայացրեց։

Դատարանը հետաձգեց Արմեն Գևորգյանի՝ անձեռնմխելիության ճանաչման հարցի քննությունը մինչ ՍԴ համապատասխան որոշման կայացումը:

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ և այդ մասով նիստը շարունակվելու է։ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար: