Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ն մերժեց խորհրդի 5 անդամներին ներկայացված բացարկի միջնորդությունները

ԲԴԽ-ն մերժեց խորհրդի 5 անդամներին ներկայացված բացարկի միջնորդությունները
Իրավունք
17:58, 13 декабрь 2021
Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարի ներկայացրած

Դատավորի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը հայտարարեց, որ ինքը միջնորդում է բացարկ հայտնել Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գագիկ Ջհանգիրյանին, Գրիգոր Բեքմեզյանին, Դավիթ Խաչատուրյանին, Վիգեն Քոչարյանին և Լիպարիտ Մելիքջանյանին։ Նա նշեց, որ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ անաչառության խնդիրներն կան։

«Նշված ԲԴԽ անդամները նշանակվել են «Իմ քայլը» քաղաքական ուժի կողմից՝ առանց անկախ և մրցութային ընթացակարգերի։ Նրանց առաջադրումը և ընտրությունը արդյունք է եղել մեկ քաղաքական ուժի ղեկավարի տրամադրության և քաղաքական նպատակահարմարության։ Անտեսված է եղել ընդդիմության դերը, հետևաբար թեկնածուները ընտրվել են ոչ թե պառլամենտի, այլ քաղաքական ուժի կողմից»,-նշեց Սահակյանը։

Նրա խոսքով՝ խորհրդի նշված անդամները հատել են նաև մասնագիտական կոմպետենտության սահմանները և ցուցադրել են, որ «Նիկոլ Փաշինյան» շարժառիթով կարող են կայացնել ցանկացած որոշում՝ անկախ մասնագիտական հիմնավորվածության աստիճանից։

Սահակյանի պնդմամբ՝ խորհրդի նշված անդամները քաղաքական կախվածություն ունեն Նիկոլ Փաշինյանից։

ԲԴԽ-ն իր որոշումներով մերժեց խորհրդի անդամներ Գագիկ Ջհանգիրյանին, Գրիգոր Բեքմեզյանին, Դավիթ Խաչատուրյանին, Վիգեն Քոչարյանին և Լիպարիտ Մելիքջանյանին բացարկ հայտնելու միջնորդությունները: