Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 9 դեպք, 42 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 9 դեպք, 42 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ
Իրավունք
15:39, 15 март 2022
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից 2020-2022 թվականների ընթացքում բացահայտվել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 9 դեպք:

Այս մասին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այդ դեպքերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված 9 քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավվել 42 անձ:

«Հիշյալ քրեական գործերից 3 քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան և գտնվում են դատաքննության փուլում, 3 քրեական գործեր միացվել են այլ գործերի, 2 քրեական գործերի վարույթը կասեցվել է, 1 քրեական գործով (36 անձանց նկատմամբ) նախաքննությունը շարունակվում է»,- նշել է Հարությունյանը: