Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԳՆ-ի շենք ներխուժելու փորձ անող ցուցարարներից մեկը բերման է ենթարկվել․ ոստիկանություն

ԱԳՆ-ի շենք ներխուժելու փորձ անող ցուցարարներից մեկը բերման է ենթարկվել․ ոստիկանություն
Իրավունք
12:36, 24 май 2022
Այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳՆ-ի դիմաց ԱԺ ընդդիմության՝ «Դիմադրության» շարժման մասնակիցները փորձում էին ԱԳՆ շենք ներխուժել, որոնց հնարավորինս հետ էին պահում ոտսիկանները։ ԱԳՆ-ի շենքի դիմաց իրավիճակը տևական ժամանակ լարված էր։ 

Civic.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ՝ ճշտելու արդյոք ցուցարարների մեջ կան բերման ենթարկվածներ, ինչին ի պատասխան՝ Գաբրիելյանը նշեց, որ ակցիայի մասնակիցներից միայն մեկ անձ է բերման ենթարկվել։

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ից թույլատրել էին միայն ընդդիմադիր պատգամավորների մուտքը շենք։ Ըստ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ իրենք ԱԳՆ շենքում հանդիպել են 2 փոխնախարարի և հարց են բարձրացրել՝ արդյոք կա մարդ, որը կասի՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արամ Վարդևանյանի խոսքով՝ փոխնախարարներից մեկն իրենց հավաստիացրել է դա։