Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը
Իրավունք
11:47, 08 июнь 2022
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը 2 ամսով երկարացնելու ԱԱԾ քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը մասնակի բավարարել է դատարանը։ 

«Դատավոր Շիրոյանը մասնակի բավարարեց քննիչ Նավոյանի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Գերասիմ Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի դադարի օրը՝ Երևանում, 2020թ․ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարված գործողությունների համար։ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 38-225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների կատարմանն օժանդակելու, ինչպես նաև ՔՕ 164 հոդվածի հատկանիշներով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։ 

2020թ․-ի նոյեմբերի 10-ին «Ազատություն» ռադիոկայանից հայտնեցին, որ գիշերը 04։00-ի սահմաններում մոտ 4 տասնյակ տղամարդ փորձել են ներխուժել «Ազատության» գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին․ «Նրանք ասում էին, որ եկել են «Ազատության» սերվերների հետևից։ «Եկել ենք սերվերները տանենք, որ եթեր չմտնեք։ Դավաճան եք, թուրք եք, եթեր չեք մտնելու։ Խումբը լքել է տարածքը, երբ աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել։ Նշենք, որ գրասենյակ ներխուժել փորձողների մեջ էր նաև ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը»,-գրել էր լրատվականը։