Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի խափանման միջոցը փոխվել է

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի խափանման միջոցը փոխվել է
Իրավունք
14:57, 27 апрель 2023
Վերաքննիչ դատարանը հրապարակել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի խափանման միջոցի մասին որոշումը:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվել է: Կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմը դատարանը համարել է չհաղթահարված:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 10-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 անձ ձերբակալվել են, իսկ մինչ այդ՝ խուզարկություն էր իրականացվել Սիմոնյանի աշխատասենյակում: