Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից․ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով նիստն այսօր դռնփակ է ընթանում

Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից․ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով նիստն այսօր դռնփակ է ընթանում
Իրավունք
11:48, 09 июнь 2023
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով մեղադրվող զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի խափանման միջոցի քննությունը։ Չնայած նախօրոք հայտարարված էր, որ նիստը դռնբաց ռեժիմով է ընթանալու, այնուամենայնիվ այն այս պահին ընթանում է դռնփակ։ 

Գայանե Հակոբյանի փաստաբանները հայտարարեցին, որ իրենք նման միջնորդություն չեն ներկայացրել։ Պաշտանները նաև հայտարարեցին, որ Գայանե Հակոբյանը հրաժարվել է իրենց պաշտպանությունից՝ դիրքորոշման փոփոխություն կա իրենց և վստահորդի միջև։ 


Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը վերաքննիչ դատարանը փոխեց տնային կալանքով։ Ապա, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին Գայանե Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը։