Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջևան Չելոյանցը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել ներդրումային նոր նախաձեռնություններ

Ջևան Չելոյանցը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել ներդրումային նոր նախաձեռնություններ
Պաշտոնական
16:26, 15 июль 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Ջևան Չելոյանցին:

Գործարարը ներկայացրել է Երևանում կառուցապատման և շինարարության ոլորտում նախատեսվող ներդրումային
ծրագրերը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ դրանց շրջանակում
նախատեսվում է կառուցել նաև միջազգային չափանիշներին համապատասխանող նոր մարզադաշտ՝ «Ուրարտու»
ֆուտբոլային ակումբի համար, ինչը կնպաստի ակումբի շարունակական զարգացմանն ու առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է գործարարի՝ ներդրումային նոր նախագծեր կյանքի կոչելու նախաձեռնությունները և
նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել դրանց արդյունավետ
իրականացմանը: