Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղարշակ Հարությունյանը ազատվեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից

Վաղարշակ Հարությունյանը ազատվեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից
Պաշտոնական
17:41, 20 июль 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 131-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը.

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»:

Հիշեցնենք, որ նա ՊՆ նախարար էր նշանակվել նախագահ Արմեն Սարգսյանի 2020-ի նոյեմբերի 20-ի հրամանագրով։