Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանն ու Բոնոն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի մասին մտքեր են փոխանակել

Արմեն Գրիգորյանն ու Բոնոն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի մասին մտքեր են փոխանակել
Պաշտոնական
20:20, 13 март 2024
Մարտի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ:

Հանդիպմանը կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր: