Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիի ավագանու 33 անդամները ստացան անվանական մանդատները

Գյումրիի ավագանու 33 անդամները ստացան անվանական մանդատները
Պաշտոնական
18:59, 28 октябрь 2021
Հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերի ներկայացուցիչներն այսօր ստացան իրենց անվանական մանդատները:

«Քաղաքական ուժերից ինքնաբացարկ էին հայտնել «Բալասանյան դաշինքից» Մեխակ Ղազարյանը, ՔՊ-ից Հովհաննես Հարությունյանը, ՀՀԿ-ից Արտյոմ Ղուկասյանը և ՔՊ-ի 21-րդ համարի թեկնածուն:

Պարոն Հարությունյանը նոտարական վավերացմամբ է ուղարկել ինքնաբացարկը, և իր ներկայությունը պարտադիր չէր այսօր, իսկ մյուսները եկել և հաստատել են իրենց ինքնաբացարկը, և մեր հանձնաժողովը որոշել է ընդունել այդ թեկնածուների ինքնաբացարկը»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ հայտարարեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:

31 ԸԸՀ նախագահը կարդաց Գյումրիի ավագանու 33 անդամների անունները և հանձնեց մանդատները:

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն — 14 մանդատ
  1. Վարդգես Սամսոնյան
  2. Հայկ Սուլթանյան
  3. Լուսինե Սանոյան
  4. Մխիթար Սահակյան
  5. Վահան Հունանյան
  6. Արուսյակ Հովհաննիսյան
  7. Տիգրան Հովհաննիսյան
  8. Թորգոմ Համբարձումյան
  9. Նաիրա Պողոսյան
  10. Գևորգ Պասկևիչյան
  11. Խաժակ Վարաժյան
  12. Սոնա Հովհաննիսյան
  13. Ռոբերտ Անդրիասյան
  14. Սոնա Առաքելյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 11 մանդատ
  1. Արման Բաղդասարյան
  2. Աստղիկ Բեյբուտյան
  3. Արթուր Պապիկյան
  4. Հարություն Նիկողոսյան
  5. Քնարիկ Հարությունյան
  6. Նիկոլայ Ղազարյան
  7. Գագիկ Թաթարյան
  8. Զոյա Միքայելյան
  9. Երվանդ Խանամիրյան
  10. Շավարշ Արամյան
  11. Լիլիթ Մուրադյան
ՀՀԿ — 2 մանդատ
  1. Նարեկ Միրզոյան
  2. Հասմիկ Մարգարյան
«Ապրելու երկիր» կուսակցություն — 2 մանդատ
  1. Կարեն Մալխասյան 
  2. Կալիպսե Ասատրյան
«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն — 4 մանդատ
  1. Վարդևան Հակոբյան
  2. Կարեն Սոսյան
  3. Սվետլանա Ադամյան
  4. Նարինե Խաչատրյան

«Քանի որ օրենսդիրը որոշել է, որ մանդատների բաշխումը պետք է տեղի ունենա այնպես, որ ցուցակում ցանկացած սեռի ներկայությունը լինի ոչ պակաս, քան 30 տոկոսը, դրանից ելնելով ենք բաշխումը կատարել:

Օրինակ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը քանի որ 2 մանդատ էր, և իրենց ցուցակի 1-2 համարները տղամարդիկ էին, իսկ 3-րդը կին, և եթե վերցնեինք ընտրության արդյունքները, ապա 2 տղամարդ էր լինում, բայց դա հակասում էր օրենքին: Դրա համար 2-րդ համարի փոխարեն մենք մանդատը տրամադրեցինք 3-րդ համարին, որպեսզի պահպանվի օրենքի պահանջը:

Նույնը նաև «Զարթոնք» կուսակցության պարագայում է, այնտեղ 4 մանդատ էր, և 4-ից մեկն էր կին, դրա համար 4-րդ մանդատը տվեցինք 6-րդ համարի թեկնածու կնոջը»,- ընդգծեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:

Տիգրան Ղազարյանի գնահատմամբ՝ ուժերը քաղաքակիրթ պայքար են ծավալել: