Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա.Թումանյանի հանդիպումը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա.Թումանյանի հանդիպումը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ
Պաշտոնական
15:43, 29 октябрь 2021
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքներին և «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվեց նշյալ ծրագրերի իրականացումը։

Հայտնելով, որ ավարտին են մոտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, և ընդգծելով 2022թ-ից Հայաստանում մեկնարկվող ճանապարհաշինարարական մեծ ծրագրի մասին` դեսպան Թումանյանը կարևորեց իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը այդ ծրագրին։ 

Հանդիպման վերջում նախարար Ղասեմին, փոխանցելով իրանական կողմի համագործակցության պատրաստակամության մասին, շնորհակալություն հայտնեց դեսպան Թումանյանին կատարած աշխատանքի համար` հույս հայտնելով, որ ապագայում ևս կշարունակվի հայ-իրանական համագործակցությունը և կյանքի կկոչվեն նոր ծրագրեր։